Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որ մի քանի օր առաջ Չինաստանի Չժուհայ քաղաքի ATP մրցաշարում փայլուն հաղթանակ էր գրանցել եւ բարձրացել համաշխարհային վարկանիշային դասակարգման աղյուսակի 14-րդ հորիզոնական, Պեկինում մեկնարկած մեկ այլ մրցաշարում անհաջողության մատնվեց հենց առաջին շրջանում: Նա 1 ժամ 56 րոպեում 3:6, 6:1, 2:6 հաշվով պարտվեց Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Մազետտիին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ