Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ:
Պատասխանելով հարցին` արդյոք Բաքվի և Երևանի միջև հակամարտությունն ավարտված է, և որքանով է արդիական խաղաղության պայմանագիրը` Պեսկովն ասել է. «Այդ հարցը, բնականաբար արդիական է: Իհարկե, տարածաշրջանում կան նաև տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և լոգիստիկ ծրագրեր: Դա չափազանց կարևոր է և´ Ադրբեջանի, և´ Հայաստանի, և´ Ռուսաստանի համար: Եվ մենք հույս ունենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»:
Պեսկովը հստակեցրել է, որ «խոսքը այն առաքելության մասին է, որն այժմ գտնվում է Ադրբեջանի տարածքում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ