Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանրային ձայն»-ը, չգիտես ինչու, շարունակում է մեզ դիմել՝ պաշտոններ ուզելով: Փաստացի, որ չընտրի ՔՊ-ին, քանի որ Մարությանին ընտրելու որևէ տարբերակ այլևս չկա. Իզաբելլա Աբգարյան

Սեպտեմբեր 29,2023 16:58

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցավում եմ, որ այս օրերին ստիպված եմ լինում նաև Երևանի ընտրությունների թեմային անդրադառնալ, բայց … ունենք այն, ինչ ունենք:

Պարզաբանեմ բոլորի, նաև առաջին հերթին մեզ քվե տված քաղաքացիների համար այս պահի իրավիճակը:

-մենք բոյկոտելու ենք նիստերը, որ տեղի ունենան նոր ընտրություններ:

Այս մասով ունենք նաև 14֊իս ստորագրություններով փաստաթուղթ առ այն, որ որևէ մեկը ներկայություն չի ապահովի:

-Մայր Հայաստանը նույնպես չներկայանալու մասին հայտարարություն է տարածել:

Այս պահին սա միակ ձևն է կանխել ՔՊ-ի ընտրվելը:

– «Հանրային ձայն»-ը, չգիտես ինչու, շարունակում է մեզ դիմել՝ պաշտոններ ուզելով: Փաստացի, որ չընտրի ՔՊ-ին, քանի որ Մարությանին ընտրելու որևէ տարբերակ այլևս չկա:

Ամբողջ հարցը միայն այն է. կօգնի՞ «Հանրային ձայն»-ը ՔՊ-ին, թե՝ ոչ:

Յուրաքանչյուրի ընտրողը շուտով կհասկանա, թե ով է իրականում գլխավոր նպատակ համարում ՔՊ-ի չընտրվելը, իսկ ով այլ հետաքրքրություններ ունի այս պրոցեսում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930