Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ի հայության արտագաղթը արդյունք է Ադրբեջանի ռազմական գործողության և Լաչինի միջանցքի արգելափակման. Պետեր Ստանո

Սեպտեմբեր 29,2023 16:42

«ԵՄ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղից զանգվածային արտագաղթին. Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության ապրելու նրանց իրավունքը։

ՄԱԿ-ը պետք է արագ մուտք ունենա ԼՂ», – «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն, կցելով այդ առնչությամբ հայտարարությունը, որում, մասնավորապես ասվում է.

«Լեռնային Ղարաբաղի հայության մասսայական արտագաղթը արդյունք է սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և նախորդ ամիսներին Լաչինի միջանցքի արգելափակման։ Մարդիկ լքում են ԼՂ-ում իրենց տունը և ապաստան փնտրում Հայաստանում։

ԵՄ-ն ի գիտություն է ընդունում հայ բնակչության գրանցման գործընթացի մեկնարկի մասին Ադրբեջանի իշխանությունների ազդարարումը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930