«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը
Ստեփանակերտն է այսօր՝ մեր սիրելի Վերածննդի հրապարակը։ Շատերն ասում են՝ սրտաճմլիկ տեսարաններ մի տարածեք։ Ես հակառակն եմ կարծում։
Մենք պետք է տեսնենք սա։ Զգանք սա։ Լավ մտապահենք, որ իմանանք՝ ինչի համար ենք շուտով կռվելու։
Որ իմանանք՝ մեր տունը, որ այսօր ապահով է թվում, մեր հրապարակները, որտեղ երջանիկ տուրիստներ ու սիրահար զույգեր են զբոսնում, շատ հնարավոր է այսպիսին դառնան, եթե մենք էլ կառավարող ուժի նման մտածենք՝ պայքարել չի կարելի, էսկալացիա թույլ տալ չի կարելի․ ա՛յ, ա՛յ, ա՛յ… փիս բան է էսկալացիան։
Կարդացեք նաև