Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ վտանգավոր զարգացումներ կարող են լինել իրականում. Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 29,2023 14:42

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Իշխանական քարոզչական թեզերի աբսուրդն ու մեր դաժան իրականությունը՝

📍Ռուբեն Վարդանյանը գալիս էր Հայաստանը «Թաթարստան» դարձներ, բայց Ալիևը բռնեց, քանի որ դե Ալիևն անկախ ՀՀ-ի կողմնակից է ու կապ չունի, որ մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»:

📍Հեսա Հռոմի ստատուտը վավերացնենք Ալիևին կպատժենք, անգամ Արցախը հետ կբերենք, ձեռքի հետ ռուսներին էլ կնայրդայնացնենք, վնաս չկա:

📍Հեսա ՀԱՊԿ-ից դուրս գանք, կմտնենք ՆԱՏՕ, ԵՄ, ազատ վիզա ռեժիմ կլինի: Արցախն էր շենգեն վիզայի գոտի մտնելու գինը, վճարեցինք: Մի քիչ էլ համբերեք ու լավ կլինի:

📍Փաշինյանը փորձում է դուրս գալ ռուսական ծիրից, Արցախը զոհեցինք, բայց շուտով իրապես անկախ կլինենք, միգուցե անգամ ՆԱՏՕ-ն մեզ նավատորմ տա:

📍Արցախը կորցրեցինք, բայց ոչինչ, հեսա ճամփեքը կբացվեն, Սոքարի էժան բենզինը կգա, առևտուր կանենք, կբարիշենք, կանցնի կգնա, կարևորը լավ կլինի, էդ «մի կտոր հողի» խաթր հո անընդհատ չենք կռվելու:

Սրանք այն անհեթեթ թեզերն են, որոնք ինտենսիվ տարածվում են ու մարդկանց ուղեղները լվանում: Մարդիկ էլ լավ լուրերի կարոտ, ասում են՝ դե ճիշտ են, էլի, ասում:

⁉️Իսկ ի՞նչ վտանգավոր զարգացումներ կարող են լինել իրականում՝

Փաշինյանը հերթական անգամ կարող է բեմադրել Հռոմի ստատուտի ու ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման՝ ստեղծելով «անգործության» նոր ալիբի ռուսների համար: Ադրբեջանն ու Թուրքիան կարող են գնալ ագրեսիվ քայլերի Սյունիքի ուղղությամբ, հավանական է նաև «անկլավների»:

ՌԴ-ն կասի, դե դուք եք ՀԱՊԿ-ից դուրս գալիս, թող ՆԱՏՕ-ն գա օգնի: Որևէ արևմտյան կողմ կոչերից այն կողմ չի անցնի, ինչպես որ դա եղավ Արցախի թեմայի շուրջ շատ պարզ պատճառով՝ իրենք Թուրքիայի ոտքը չեն ուզում տրորել: Հետո կգան, ցավակցելու, լավագույն դեպքում կսպառնան պատժամիջոցներով, բայց դա արդեն անօգուտ:

Վերջում էլ ռուսական կողմը փրկչի պես կարող է հայտնվել այդ ճանապարհը վերահսկելու ու մեծ կործանումից փրկելու համար: Արդյունքում՝ ՌԴ-ն ոչ միայն չի հեռանա մեր տարածաշրջանից, այլ կմնա ու այս անգամ ոչ թե Արցախում, այլ Սյունիքում ու ՀՀ-ում, ՀՀ-ն ավելի ահռելի կախվածության մեջ դնելով իրենից:

Այս ամբողջ ծրագիրը կարող է խափանել իրանական կողմը, բայց դրա համար պետք է ՀՀ-ում պետականամետ իշխանություն գործի, որ զգույշ աշխատի սա կանխելու ուղղությամբ: Իսկ Փաշինյանի «անկախական» շարժումը ամենայն հավանականությամբ կբերի մեծ կորուստների: «Արցախը Հայաստան է և վերջը» ձեզ օրինակ, դրանից միայն «վերջը» մնաց…«Անկախության» շարժումից էլ կախումը կմնա:

Ես մնում եմ այն կարծիքին, որ այս ամենը կանխելու ձև կա, դա նախկին-ներկա, արևմտամետ-ռուսամետ փակ շղթայից դուրս գալն է, ՀՀ-ում պետականամետ ու պրոֆեսիոնալ իշխանության ձևավորումն ու համառ, անհոգնել աշխատանքը անխտիր բոլոր կողմերի հետ: Արդեն կան առողջ ուժեր, որոնք դրսի դերակատարներից կախված չեն, դրանց ծիլերը երևում են, բայց երբ տեսնում եմ, թե ինչպես են նրանք թիրախավորվում ու անտեղի պիտակներ վաստակում, հասկանում եմ, որ մեծ ֆինանսավորմամբ մի տեղեկատվական ցանց ուղղակի ժողովրդի ուղեղների լվացմամբ է զբաղված: Բնական է, որ առողջ ու դրսից չֆինանսավորվող ուժերը չունեն նման ռեսուրս պրոպագանդային դիմակայելու համար:

Մարդկանց ուղեղներն այնպես են լվանում, որ երեք հոգին հինգ կարծիք ունենա ու որևէ մեկը մյուսի հետ համամիտ չլինի: Իսկ դրան զուգահեռ Ադրբեջանը ամեն օր մեզ համար նոր խնդիր է ստեղծում, այնպես, որ ուշքի գալ չհասցնենք: Հենց այդ քաոսի մեջ էլ Փաշինյանը մնում է վարչապետ՝ իր վտանգավոր «առաքելությունը» իրագործելու նպատակով…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930