Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան Ռոստելեկոմի ծառայություններից 4 ամիս շարունակ անվճար օգտվելու հնարավորություն։
Առաջարկի շրջանակում հնարավոր է միանալ Մոնո կամ R-max փաթեթներից յուրաքանչյուրին և օգտվել ինտերնետի և հեռուստատեսության ծառայություններից՝ ստանալով նաև փաթեթներում ներառված բոլոր առավելությունները։ Առաջարկը գործում է ինչպես տարեկան, այնպես էլ անժամկետ պայմանով ծառայություններին միանալու դեպքում։
«Շատ կարևոր է, որ ներկա ծանր իրավիճակում յուրաքանչյուրս առավելագույն ջանք ներդնենք մեր հայրենակիցներին հնարավոր բոլոր միջոցներով օժանդակելու համար։ Ներկայանալով այս առաջարկով՝ կոչ ենք անում բոլոր անհատներին և կազմակերպություններին աջակցել մեր հայրենակիցներին` հեշտությամբ հաստատվելու նոր միջավայրում։ Մենք ներգրավված ենք միևնույն նպատակին ուղղված մի շարք այլ նախաձեռնություններում ևս»,- նշեց Ռոստելոկոմ Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Բացի անվճար ծառայություններից Ռոստելեկոմ Հայաստանը նաև հանգանակել է ընդհանուր 10 000 000 ՀՀ դրամ «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամին և «ՐեԱրմենիա» ՀԿ-ին՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության նախագծերին աջակցելու նպատակով։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ rostelecom.am կայքում:
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան (www.rostelecom.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ «Rostelecom» ապրանքանիշի ներքո:
2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ նաև մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ ընդլայնելով ցանցը և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Ավան, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում:
***
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: