«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի հայտարարությունը
Մենք խորապես ցնցվեցինք՝ իմանալով, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են մեր ընկեր Ռուբեն Վարդանյանին։
Ռուբենը միացավ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին՝ վտանգի ենթարկելով իր կյանքը՝ փորձելով փրկել այս տարածքն ու նրա բնակիչներին՝ նախապես իմանալով, որ հաջողության հասնելու հնարավորությունները փոքր են։ Նա ավելի քան ինը ամիս ապրեց շրջափակման մեջ, իր սիրելիներից հեռու և ծանր պայմաններում։
Չնայած իր դեմ սկսված ապատեղեկատվության արշավին՝ Ռուբենը հայրենասեր և բարերար է, ով շատ բան է արել հայ ժողովրդի համար։ Ահա մի քանի օրինակ՝ Տաթևի վանքի վերականգնումը, Դիլիջանում UWC դպրոցի ստեղծումը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծումը և շատ ուրիշներ։
Կարդացեք նաև
Երբ ես ու հայրս 2015-ին հանդիպեցինք Ռուբենին «Ավրորա» մրցանակի արարողության ժամանակ Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի հետ, մենք նրանց հետ կիսեցինք Հայաստանում «Ազնավուր» հիմնադրամը ստեղծելու մեր ցանկությունը: Ռուբենը մեր տրամադրության տակ դրեց իր ողջ թիմը, և մենք արագ կարողացանք Հայաստանում ստեղծել «Ազնավուր» հիմնադրամը։ Մեզ միակը չէ, որ օգնել է Ռուբենը, և նրա շնորհիվ մենք միացել ենք Հայաստանում հաստատված սփյուռքի բազմաթիվ այլ անդամների՝ փորձելով ավելի լավ ապագա կառուցել մեր երկրի համար։
Այս բոլոր տարիներին մենք հաճույք ենք ունեցել աշխատելու Ռուբենի, ինչպես նաև նրա օրինակելի ընտանիքի՝ Վերոնիկա Զոնաբենդի և նրա երեխաների հետ։ Մեր աջակցությունն ու շնորհակալությունն ենք ուզում հայտնել Ռուբենին։ Մեզ պետք են Ռուբենի նման նվիրյալ մարդիկ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նա հնարավորինս արագ ազատ արձակվի»։
«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ