Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք իրավունք չունենք ընկրկելու, հուսալքվելու․ պայքարը շարունակվելու է․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Սեպտեմբեր 29,2023 11:46

Բերձորի միջանցքում ադրբեջանական ուժերի կողմից ձերբակալվել է եւ Բաքու տեղափոխվել բարերար եւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Կալանավորվել է նաեւ Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Անընդունելի մեղադրանքներով կալանավորելու այս որոշումը, ըստ ամենայնի, հեռահար նպատակներ ունի եւ Ադրբեջանի բռնապետության հերթական աղաղակող ապօրինությունն է։

Մեր պահանջն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու միջազգային հանրությունն առանց հապաղելու գործադրեն իրավական, քաղաքական եւ դիվանագիտական բոլոր միջոցները՝ ապահովելու Արցախի բոլոր կալանավորյալների ազատ արձակումը։ Մենք էլ մեր հերթին գործադրելու ենք առավելագույնս այս ուղղությամբ, ինչպես նաեւ աշխատելու՝ ապահովելու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, տարբեր երկրների պետական, քաղաքական գործիչների եւ հեղինակավոր անհատների ճնշումն Ադրբեջանի վրա։

Արցախի ղեկավարներ եւ հայրենիքի պաշտպան ազատամարտիկներ առեւանգելը եւ կեղծ մեղադրանքներով կալանավորելն Ադրբեջանի հանցավոր գործելաոճն է, որը չի կարող անարձագանք մնալ եւ պետք է արժանանա կտրուկ հակազդեցության։

Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ մենք իրավունք չունենք ընկրկելու, հուսալքվելու։

Պայքարը շարունակվելու է։

Հակոբ Տեր-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930