23-ամյա Աննա Շաբարյանը արցախցի բռնի տեղահանվածներից է։ Նա 3 օրում Ստեփանակերտից հասել է Կոռնիձոր։ «Չէինք պատկերացնում, որ այդքան երկար ճանապարհ պիտի գայինք՝ սնունդ, ջուր չէինք վերցրել։ Ճանապարհին խցանումներ, մարդիկ վատանում էին։ Փառք Աստծո, հիմա Հայաստանում ենք»,-պատմում է Աննան։
Երեւանում է ուզում ապրել, աշխատել։ Ասում է՝ դժվար է կայացրել Արցախը լքելու մասին որոշումը։ «Թողնես քո տունը, քո հայրենիքը, դուրս գաս՝ շատ դժվար է։ Մի կերպ եկանք այդ որոշմանը, մինչեւ վերջին պահը չէինք ուզում դուրս գալ»,-ասում է նա։
Ինչքան էլ խոսեն թշնամու հետ միասին ապրելու մասին՝ Աննա Շաբարյանը համոզված է, որ դա անհնար է։
«Հիմա ամեն ինչ իրենց ձեռքում է, ինչի՞ համար մնանք, մնանք ո՞ւմ հետ ապրենք»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Աննա Շաբարյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ