Այն, թե ինչպես են մարդիկ արձագանքում Արցախի ողբերգությանը, հույս է ներշնչում, որ մենք վատ հասարակություն չենք՝ ունակ ենք կարեկցելու, օգնելու, մեր մի կտոր հացը նեղյալի հետ կիսելու, եւ Արցախը մեր հոգիներում է, իսկ արցախցիների առաջ բոլորս ենք մեզ մեղավոր զգում։ Իհարկե, չհաշված իշխանությանը եւ իշխանության ջանքերով ձեւավորված այն անհայրենիք չմարդներին, որոնք ծրագրված հայհոյում եւ վիրավորում են մեր արցախցի եղբայրներին, ատելություն եւ թշնամանք տարածում նրանց հասցեին, որ արդարացնեն փաշինյանական քաղաքականությունն ու նրա փոխարեն այլ մեղավորներ նշանակեն։
Իսկ հանրությունն այս օրերին անում է ավելին, քան իրենից պահանջվում է։ Ահա՝ կամավորների մի մեծ խումբ է մեկնել Կոռնիձոր․ մարդկանց են տեղավորում, սփոփում, աջակցում։ Խմբագրություն եկած՝ փոքր բիզնես աշխատեցնող անձը խնդրում, աղաչում է՝ եթե որբ երեխաներ կան, պատրաստ եմ երկու երեխայի որդեգրել։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: