Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Շահրամանյանի ապօրինի հրամանագիրը

Սեպտեմբեր 28,2023 23:55

Խստորեն դատապարտում եմ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագիրը:

Նման հրամանագիրը չունի ո՛չ քաղաքական, ո՛չ էլ առավել ևս իրավական որևէ հիմնավորում:

Քաղաքական առումով. Արցախի Հանրապետությունը հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունների կողմից:

Հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում՝ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը:

Ավելի քան երեք ամիս անց՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, միջազգային դիտորդների ներկայությամբ Արցախում անցկացվել է հանրաքվե արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցով, որին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետության անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 99.89%-ը:

Նկատի ունենալով արցախահայության՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման նպատակով իրականացրած քայլերի հաջորդականությունը՝ կարող ենք պնդել, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հանրապետություն հռչակելու, ինչպես նաև հռչակված հանրապետությունը նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախահայության կամարտահայտության համաձայն անկախ հռչակելու իրավական գործընթացն իրականացվել է միջազգային ու ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին համապատասխան և դրանց բծախնդիր պահպանմամբ։

Իրավական առումով. Որպես իր հրամանագրի հիմնավորում Սամվել Շահրամանյանը հիշատակել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածը, որտեղ, սակայն, չկա որևէ հիշատակում այն մասին, որ հանրապետության նախագահն ունի Արցախի Հանրապետությունը լուծարելու լիազորություն:

Արցախի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, ինչպիսի պաշտոն էլ նա զբաղեցնի, չի կարող ընդունել Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին փաստաթուղթ:

Հետևաբար, Սամվել Շահրամանյանի նշված հրամանագիրը ԱՊՕՐԻՆԻ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՈՐԵՎԷ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ:

Իմ հետագա գործունեության առանցքը լինելու է օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության դեօկուպացիան:

 

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Սամվել Շահրամանյանը ԱԱԾ-ի կադր է և նա պորտալարով կապված է ռուսական ФСБ-ի հետ ու կատարում է նրանց հանձնարարությունները: Այնպես որ, նրա նախագահ նշանակվելուց հետո իրականացված ՊԲ-ի զինաթափման որոշումը և Արցախի Հանրապետության լուծարման մասին ապօրինի ընդունած հրամանագիրը նրան թելադրված է ռուս-թուրքական կոալիցիայի կողմից։ Այդպիսի կամակատար գործակալին հավանական է, որ խոստացել են նշանակել ադրբեջանական տեղապահ Արցախի տարածքում։ Ամոթ քեզ, Արցախ լուծարող տեսակիդ սամվել շահրամանյան։ Ով? էր ետևիցդ ընկել, որ նման արագացված քայլերով վերջակետ ես ուզում դնել Հայկական Արցախի գոյությանը։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930