Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է անի հնարավորը պարոն Վարդանյանին գերությունից ազատելու հարցում. Թաթուլ Հակոբյան

Սեպտեմբեր 28,2023 22:11

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իմ ծանոթությունը Ռուբեն Վարդանյանի հետ.

Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպել եմ մեկ անգամ:

Դա եղել է 2022թ օգոստոսի վերջերին, երբ նա, մի քանի այլ մարդկանց հետ, ինձ հրավիրել էր Տաթև՝ փակ քննարկման Արցախի թեմայով:

Ես հետևել եմ նրա գործունեությանը 1990-ական թթ վերջերից, իսկ առավել ուշադիր, երբ ընկերների հետ հիմնադրեց ԱՎՐՈՐԱ-ն:

Տաթևի փակ քննարկմանը Վարդանյանը իմ վրա շատ-շատ լավ տպավորություն թողեց և այդ մասին ասել եմ իմ ամենամոտ ընկերներին: Հատկապես հավանեցի նրա լսելու կարողությունը, պարզ, մարդկային էությունը: Անկեղծորեն, զարմացած էի, որ նա ունի հետաքրքրությունների և գիտելիքների նման ընդարձակ դիապազոն՝ Հայոց պատմությունից համաշխարհային պատմություն, գրականություն, արվեստ:

Վարդանյանը լիքը անձնավորություն է և կարողանում է տեսնել մեծ պատկերը:

Այդ հանդիպումից օրեր անց նա տեղափոխվեց Արցախ:

Պարոն Վարդանյանի այդ որոշումը ես համարել եմ ոչ օգտակար քայլ և այդ մասին գրել եմ հրապարակավ: Գիտեի, որ իմ քննադատությունից նեղվել է:

Վերջին անգամ Վարդանյանի հետ շփվել եմ առցանց՝ շաբաթներ առաջ: Թեման կրկին Արցախն էր:

Ես ցավում եմ, որ պարոն Վարդանյանը գերվեց և դարձավ Ալիևի վարչակարգի պատանդը:

Հայաստանը պետք է անի հնարավորը պարոն Վարդանյանին գերությունից ազատելու հարցում: Նաև հնարավորը՝ Բաքվում պահվող մեր մի քանի տասնյակ գերիներին վերադարձնելու հարցում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Ռուբեն Վարդանյանին անդիպել եմ Covid-ից առաջ ,երկու անգամ, Նյու – Յորքում, AGBU-ի կազմակերպած կոնֆերանսի ընթացքում ։
    Նրա հետ էին կինը, աղջիկը ,Նուբար Աֆեյանը , Հայկ Դեմոյանը եվ ինձ անծանոթ երիտասարդ այլ այրեր։ Նրա շուրջը հավաքված երիտասարդները վայրկյան անգամ չէին ուզում կորցնել։ Կլանում էին նրա ասած յուրաքանչյուր բառը։ Հիանում նրա առաջ քաշած ծրագրերի բազմազանությամբ, եվ ,մանավանդ նպատակներին հասնելու կոնկրետ ուղղություններով։ Դրանք հանդիպումներ չէին, դրանք երիտասարդների համար կառուցողական դասեր էին ։ Հունվարյան ցրտաշունչ , ձյունաշատ ու վտանգավոր փողոցներով հետ էի գալիս տուն եվ հավատքովս երջանիկ էի ։ Իսկ հիմա ՞ այդ նույն արժեքավոր մարդուն արհեստականորեն եվ ամեն ստոր միջոցներով ուզում են արժեզրկել ։ Որ ի՞նչ։ թող իմանան, որ նա փառքի համար չի անում ։ Նրան պետք չէ։ Վաղո՜ւց փառքը ինքն է գտել Ռուբեն Վարդանյանին։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930