Երեկ Գյումրիում արտառոց դեպք է գրանցվել․ Անի թաղամասի բնակչուհիներից մեկը մկնդեղ է խմել ՝ փորձել վեջ դնել իր կյանքին։
Այնուհետ նա «սուր էկզոգեն թունավորում մկնդեղից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի բժշկական կենտրոն։
Օպերատիվ խմբին կինը հայտնել է, որ «երեկ տանը գտնվելով միայնակ՝ ժ.09.00-ից մինչև ժ.10.00-ն ընկած ժամանակահատվածում ենթադրելով և վախենալով հնարավոր պատերազմ սկսվելու վտանգից, կյանքին վերջ տալու նպատակով տանը խմել է մկնդեղ»:
Կինը հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։
Գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ