Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 74400-ը հատել են ՀՀ սահմանը, 17153-ը օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից

Սեպտեմբեր 28,2023 20:50

Ժամը 18:00-ի դրությամբ դրությամբ Լեռնային Ղարաբաղից 74400 բռնի տեղահանված անձ  եւ  15535 տրանսպորտային միջոց հատել է ՀՀ սահմանը։ Այս մասին քիչ առաջ կառավարության հումանիտար կենտրոնում հայտնեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նրա  ներկայացմամբ՝ ՀՀ սահմանը հատած 74400 բռնի տեղահանվածներից 55248-ը հաշվառվել են։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից ՀՀ է տեղափոխվել 70500 բռնի տեղահանված անձ, հաշվառվել՝ 50866-ը։

Բռնի տեղահանված հաշվառում անցած արցախցիներից 17153-ը, ըստ Բաղդասարյանի,  օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից, նախորդ օրը այդ ցուցանիշը  կազմել է 8036։

Բռնի տեղահանված արցախցիները Հայաստանի տարբերում մարզերում են տեղակայվում՝

Արագածոտնի մարզում՝ 988 անձ, Արարատի մարզում՝ 3665, Արմավիրի մարզում՝1231 անձ,  Գեղարքունիքում՝ 1542 անձ, Լոռվա մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4156, Շիրակում ՝ 783 անձ, Սյունիքում՝ 1958 անձ, Վայոց ձորում՝ 1070 անձ, Տավուշում՝ 797 անձ։

Բաղդասարյանը հայտնեց, որ կառավարությունը բռնի տեղահանվածներին ֆինանսական միանվագ աջակցություն կտրամադրի, յուրաքանչյուրին՝ 100 հազարական դրամ՝ անկախ տարիքից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930