Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը անընդունելի է և ամենաբացասական հետևանքները կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի առաջարկը՝ ստորագրել երկկողմ համաձայնագիր Հռոմի ստատուտի հետ կապված որոշ հարցերի կարգավորման համար:
«Հայ գործընկերների գիտությանն ն ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման անընդունելի լինելու վերաբերյալ դիրքորոշումը այնպիսի պայմաններում, երբ այդ կառույցը «ձերբակալության օրդեր» է տվել Ռուսաստանի բարձր ղեկավարության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի առաջարկը քննարկվել է, և «Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ընդունելի լիներ բոլորի համար»:
«Ցավոք, դա հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման,- ասվում է հայտարարության մեջ:- Դա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար: Հայաստանի ներկայացուցիչների կողմից առաջ տարվող թեզն այն մասին, որ ՄՔԴ-ին միանալն իբր չի անդրադառնա հայ-ադրբեջանական կապերի վրա, չի համապատասխանում իրականությանը: Առնվազն դժվար է պատկերացնել այդ հանրապետություն Ռուսաստանի ղեկավարության այցը, հակապես երբ իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել Վլադիմիր Պուտինին՝ Հաագայի «ֆեմիդայի» հայցի հիման վրա»:
Կարդացեք նաև
Այդ կապակցությամբ Մոսկվայում հույս են հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը զերծ կմնա դրա վավերացումից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ