Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Վարդանյանին ինչի՞ մեջ են մեղադրում, որ ինքը ֆինանսավորել է տեռորիստներին, անգամ դա ինքը չի հասցրել անի, շատ կներեք». Լարիսա Ալավերդյան

Սեպտեմբեր 28,2023 18:55

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել եւ  ըստ Ադրբեջանի պետական   անվտանգության ծառայության, նա «պատասխանատվության է ենթարկվել ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման, պետական   սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչություններ կատարած լինելու և ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու մեղադրանքով»։

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց՝ այն, որ Ռուբեն Վարդանյանին առեւանգում ու մեղադրանք են առաջադրում, Սամվել Բաբայանը, Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, ապահով գալիս են Հայաստան, Դավիթ Բաբայանը ինքն է հանձնվում Ադրբեջանին, ապացուցում է, որ ամեն ինչ պայմանավորված է. «Ադրբեջանցիները գիտեն ում են վերցնում, ում են բաց թողնում:

Նրանց, ում պետք է, որ առաջինը լինեն այն ցուցակի մեջ, որոնք տեռորիստ են, այս են, այն են, եթե նրանց բաց են թողնում, նշանակում է՝ նրանք սպասարկում են իրենց շահերը: Ես ափսոսում եմ, ես գիտեմ աստեղային ժամերը Սամվել Բաբայանի, բայց այսօրվա վիճակում մենք պետք է սթափ լինենք եւ հստակեցնենք, որ Ռուբեն Վարդանյանին, որը ամբողջովին քաղաքացիական դեմք է, որեւէ ռազմական գործողություններում չմասնակցած, ձերբակալում են, նշանակում է՝ նրա գաղափարախոսությունը եւ գործունեությունը եղել է ի նպաստ Արցախի: Ռուբեն Վարդանյանին ինչի՞ մեջ են մեղադրում, որ ինքը ֆինանսավորել է տեռորիստներին, անգամ դա ինքը չի հասցրել անի, շատ կներեք»:

Հարցին՝ Հայաստանի իշխանությունների քայլերը՝ ՄԻԵԴ դիմելը բավարա՞ր է՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքները պաշտպանելու համար՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Առաջին բանը, որ արել են, դա ճիշտ է եղել, բոլորովին այլ է, որ ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ չեն Ռուբեն Վարդանյանին տեղափոխել ոչ թե ցամաքով, այլ՝ օդով: Դրա համար ինչ էլ անի օրվա իշխանությունը, ես չեմ ընդունում դա անկեղծ քայլեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930