Վաշինգտոն – Երկպալատ, երկկուսակցական մի նամակով, որն առաջնորդեցին սենատորներ Շելդոն Ուայթհաուսը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Բիլ Քեսիդին (Հանրապետական, Լուիզիանա) և Ջեք Ռիդը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), ինչպես նաև կոնգրեսականներ Սեթ Մեգազիները (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա) և Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), և որը հասցեագրված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ֆինանսների նախարար Ջենեթ Յելենին, կոչ է արվում վարչակազմին՝ կիրառել Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ: Նամակը ստացել է մոտ 100 կոնգրեսականների և սենատորների աջակցությունը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
«Ավելի քան ինը ամիս շարունակ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը սովի մատնելու փորձից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ գրոհ ձեռնարկեց տարածաշրջանի վրա, ինչը սեպտեմբերի 20-ին հանգեցրեց հրադադարի և տեղական իշխանությունների կապիտուլյացիայի»,- հայտարարեցին անդամները։ «Այս հարձակումը սրել է մտահոգությունները հումանիտար ճգնաժամի վատթարացման վերաբերյալ, և Ադրբեջանի կառավարության հայտարարությունները «վերաինտեգրման» մասին ուժեղացնում են էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության ուրվականին»,- հայտարարեցին անդամները:
Նամակում, որը շրջանառության մեջ էր Համագումարի Քարոզչական գագաթնաժողովի ժամանակ, թվարկվեցին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումները, ներառյալ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, որը միակ ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, ինչի հետևանքով 120,000 հայեր զրկվել էին տեղաշարժի ազատությունից և սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների և այլ առևտրային ապրանքների հասանելիությունից և կոչ արվեց Պետքարտուղարությանը և ֆինանսների նախարարությանը «անհապաղ գործադրել հայեցողական լիազորություն՝ պատժամիջոցներ սահմանելու Մագնիտսկու Գլոբալ մարդու իրավունքների հաշվետվողականության ակտի համաձայն Ադրբեջանի կառավարության այն անձանց նկատմամբ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումների և դաժան շրջափակման հետ»:
Նամակում շարունակվում է, որ «այդ գործողությունները իրենցից ներկայացնում են մարդու իրավունքների կոպիտ խախտում և բռնի հակամարտությունների իրագործում, որոնք երկուսն էլ ուղղակի հարձակում են ամերիկյան արժեքների և շահերի վրա: Մարդու իրավունքների այս խախտումների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն Միացյալ Նահանգների կողմից»:
Կարդացեք նաև
Նամակն ավարտվեց Ամերիկայի՝ որպես «մարդու իրավունքների միջազգային առաջնորդի» դիրքորոշման վրա, և թե ինչպես պետք է շարունակի «ծառայել որպես միջնորդ ուժ և տարածաշրջանում խաղաղության ջատագով» ու պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շրջափակման և վերջինիս վրա հարձակման իր գործողությունների համար»։
«Մենք ողջունում ենք այս երկպալատ, երկկուսակցական նամակը, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել ցեղասպան Ալիևի ռեժիմի դեմ»,- ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի դաժանությունը պետք է կրի հետևանքներ»:
Նամակը ստորագրեցին նաև հետևյալ սենատորները՝ Թեմի Բոլդուին (Դեմոկրատ, Վիսկոնսին), Ռիչարդ Բլումենթալ (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Քորի Բուքեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Շերոդ Բրաուն (Դեմոկրատ, Օհայո), Բոբ Քեյսի (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Քեթրին Կորտես Մաստո (Դեմոկրատ, Նևադա), Դիկ Դըրբին (Դեմոկրատ, Իլինոյս), Դիան Ֆայնստայն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոն Ֆեթերման (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Թիմ Քեյն (Դեմոկրատ, Վիրջինիա), Էդ Մարքի (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեֆ Մերքլի (Դեմոկրատ, Օրեգոն), Քրիս Մըրֆի (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Ալեքս Պադիլա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գերի Փիթերս (Դեմոկրատ, Միչիգան), Ջեքի Ռոզեն (Դեմոկրատ, Նևադա), Մարկո Ռուբիո (Հանրապետական, Ֆլորիդա), Դեբի Ստաբենոու (Դեմոկրատ, Միչիգան), Էլիզաբեթ Ուորեն (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Փիթեր Ուելչ (Դեմոկրատ, Վերմոնտ) և Ռոն Ուայդեն (Դեմոկրատ, Օրեգոն):
Հետևյալ կոնգրեսականները՝ Ջեյք Օշինքլոս (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Դոնալդ Բեյեր (Դեմոկրատ, Վիրջինիա), Լիսա Բլանթ Ռոչեսթեր (Դեմոկրատ, Դելավեր), Ջուլիա Բրաունլի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քորի Բուշ (Դեմոկրատ, Միսսուրի), Սալուդ Քարբախալ (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Թոնի Քարդենաս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Խոակին Կաստրո (Դեմոկրատ, Տեխաս), Ջիմ Կոստա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դենի Դևիս (Դեմոկրատ, Իլինոյս), Մեդլին Դին (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Լոյդ Դոգեթ (Դեմոկրատ, Տեխաս), Աննա Էշու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ադրիանո Էսփայլաթ (Դեմոկրատ, Նյու Յորք), Դուայթ Էվանս (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Չարլզ Ֆլեյշման (Հանրապետական, Թենեսի), Խեսուս «Չույ» Գարսիա (Դեմոկրատ, Իլինոյս), Դենիել Գոլդման (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջիմի Գոմեզ (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոշ Գոթհայմեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Վալ Հոյլ (Դեմոկրատ, Օրեգոն), Ջոնաթան Ջեքսոն (Դեմոկրատ, Իլինոյս), Ռո Խաննա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դենիել Քիլդի (Դեմոկրատ, Միչիգան), Էնդի Քիմ (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռաջա Կրիշնամուրթի (Դեմոկրատ, Իլինոյս), Գրեգ Լենդսման (Դեմոկրատ, Օհայո), Բարբարա Լի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սյուզի Լի (Դեմոկրատ, Նևադա), Թեդ Լիու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սթիվեն Լինչ (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Նիքոլա Մալիոտակիս (Հանրապետական, Նյու Յորք), Թոմ ՄաքՔլինթոք (Հանրապետական, Կալիֆոռնիա), Ջեյմս ՄաքԳավերն (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ռոբ Մենենդեզ (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Գրեյս Մենգ (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջարեդ Մոսկովից (Դեմոկրատ, Ֆլորիդա), Գրեյս Նապոլիտանո (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դոնալդ Նորքրոս (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Էլենոր Հոլմս Նորթոն (Դեմոկրատ, Կոլումբիայի շրջան), Չելլի Փինգրի (Դեմոկրատ, Մեյն), Քեյթի Փորթեր (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Մայք Քուիգլի (Դեմոկրատ, Իլինոյս), Ջեյմի Ռասկին (Դեմոկրատ, Մերիլենդ), Դեբորա Ռոս (Դեմոկրատ, Հյուսիսային Կառոլինա), Չարլզ Ռուպերսբերգեր (Դեմոկրատ, Մերիլենդ), Լինդա Սանչեզ (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոն Սարբեյնս (Դեմոկրատ, Մերիլենդ), Ջեն Շաքաուսքի (Դեմոկրատ, Իլինոյս), Ադամ Շիֆ (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրեդլի Շնայդեր (Դեմոկրատ, Իլինոյս), Բրեդ Շերման (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Միկի Շերիլ (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Քրիս Սմիթ (Հանրապետական, Նյու Ջերսի), Էբիգեյլ Սպանբերգեր (Դեմոկրատ, Վիրջինիա), Հեյլի Սթիվենս (Դեմոկրատ, Միչիգան), Էրիկ Սուալուել (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Շրի Թանեդար (Դեմոկրատ, Միչիգան), Դինա Տիտուս (Դեմոկրատ, Նևադա), Ռաշիդա Թլաիբ (Դեմոկրատ, Միչիգան), Փոլ Տոնկո (Դեմոկրատ, Նյու Յորք), Նորմա Տորես (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Լորի Թրահան (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Դեյվիդ Թրոն (Դեմոկրատ, Մերիլենդ), Դեյվիդ Վալադեո (Հանրապետական, Կալիֆորնիա), Մաքսին Ուոթերս (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Բոնի Ուոթսոն Քոլմեն (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Սյուզան Ուայլդ (Դեմոկրատ, Փենսիլվանիա) և Նիկեմա Ուիլյամս (Դեմոկրատ, Ջորջիա):
Ամերիկայի հայկական համագումար