Լրահոս
Օրվա լրահոսը

Թևանյան. Փաշինյանը փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ

Սեպտեմբեր 28,2023 18:06

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ ոչ միայն Ալիևի հանցավոր քաղաքականության, այլ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համաձայնության արդյունք է:

Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ՝ դիմացը Թուրքիայից ակնկալելով սեփական իշխանության և անձի պաշտպանություն:

Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման միտումնավոր քայլերից է Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը նիկոլական իշխանության կողմից:

Արևմուտք-Ռուսաստան սուր բախման պայմաններում ՌԴ նախագահի դեմ արվող քայլը կարող է հանգեցնել խիստ բացասական հետևանքների ու վերջնականապես փլուզել մեր անվտանգային համակարգը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930