ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավտոշարասյուները՝ հավելյալ օգնությամբ, ճանապարհին են: Այս մասին X-ի իր էջում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
«Մենք պատրաստ ենք լրացուցիչ ռեսուրսներ մոբիլիզացնել՝ աջակցելու Հայաստանի կառավարության և ժողովրդի մարդասիրական ջանքերին»,- նշվել է գրառման մեջ: