ՄԱԿ-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել ձերբակալված` Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավունքները:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները պատշաճ և արդար դատավարություն ապահովելու համար, ՏԱՍՍ-ին ասել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Էլիզաբեթ Թրոսելը: