Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Կյանքը ցույց տվեց, որ փաստորեն նոյեմբերի 9-ից ավելի սարսափելի հեռանկարներ կարող են լինել»

Սեպտեմբեր 28,2023 17:15

Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով Արցախի բնակչության բռնի տեղահանմանը եւ Արցախի նախագահի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության պետական կառույցների լուծարման մասին հրամանագրին՝ ասաց. «Իրոք, զարհուրելի օր է: Մեր հասարակության, հատկապես մեր սերնդի համար, որը ժամանակակիցն է Արցախի Հանրապետության եւ ընդհանրապես, Արցախի ինքնորոշման:

Բռնի տեղահանվող ժողովրդի սարսափելի վիճակին, Հակարիի կամուրջը հատող մեր քաղաքացիներին սպառնացող վտանգին, Հայաստանում նրանց անորոշ ճակատագրին ավելացել է նաեւ այն, որ Ադրբեջանի ոստիկանությունը այսօր արդեն մուտք է գործել Ստեփանակերտ: Ու պարզ է, թե նրանք այնտեղ ինչ կարող են անել երկու փոքրիկ բնակավայրերում՝ Ստեփանակերտում եւ Ասկերանում, որտեղ բարձրացնելու են ադրբեջանական դրոշը: Եվ պարզ է, որ Արցախի ռազմաքաղաքական ընտրանին՝ մարդիկ, որոնք պաշտոններ են զբաղեցրել, մեծ դերակատարում են ունեցել Արցախի ինքնուրույն գոյության կայացման մեծ ճանապարհին, կանգնած են այն նույն վտանգի առջեւ, ինչ Ռուբեն Վարդանյանը, որը իսկական հայրենասիրության բացառիկ օրինակ է: Իսկ այն զառանցանքները, թե նա ռուսական կամ բրիտանական ծրագիր է, կազմակերպված արվում էր հատուկ ծառայությունների միջոցով, որոնք սպասարկում են թուրքական օրակարգը»:

Տիկին Դիլբարյանը նաեւ անդրադարձավ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, ըստ որի առաջիկայում Արցախում հայ բնակչություն չի մնա: «Հիմա ճշտենք. այդ հայ բնակչությունը, նաեւ Արցախի Հանրապետության պատմության կերտող ռազմաքաղաքական ընտրանին, որ չի մնալու ԼՂՀ-ում, նրա զգալի մասը մահվանն ընդառաջ հայտնվելու է Բաքվի բանտերո՞ւմ, թե՞ մենք կարողանալու ենք բռնի տեղահանման գործընթացը հասցնել ավարտին եւ նախապատրաստվել սարսափելի մյուս սցենարներին»,-հարցրեց նա:

Ըստ Նարինե Դիլբարյանի վերլուծության, կյանքը ցույց տվեց, որ փաստորեն նոյեմբերի 9-ից ավելի սարսափելի հեռանկարներ կարող են լինել: Հետեւաբար, նոյեմբերի 9-ի մեր ապրումները անհամատեղելի են այսօրվա մեր ապրումների հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930