Այս օրերին Սյունիքում՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, բացի պետական օժանդակությունից՝ աջակցում են նաեւ միջազգային եւ տեղական բարեգործական կազմակերպությունները։
«ՀիմնաՏավուշ» զարգացման կազմակերպությունը բռնի տեղահանումը սկսվելուց առաջին ժամերից Կոռնիձորում է։ Սնունդ, քաղցրավենիք, ջուր են բաժանում բոլորին։ «Մոտենում են անխտիր բոլոր ավտոմեքենաներին ու ըստ ուղեւորների քանակի իրականացնում բաշխումը»,-ասում է «ՀիմնաՏավուշի» Սյունիքի համակարգող, Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցը։
Նրա խոսքով՝ ձեռնարկին աջակցել են Ֆրանսիայի հայկական հիմնադրամի գործընկերները, ինչպես նաեւ տեղացիները՝ Խնձորեսկից եւ այլ բնակավայրերից։
«Մենք ավելի շուտ ուրիշ գործ պիտի անեիք, քանի որ չարեցինք, ստիպված ենք այսօր սա անել։ Մենք պիտի կանգնեինք մեր քույրերի ու եղբայրների կողքին»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցը։
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ