Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան չի ողջունում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Սեպտեմբեր 28,2023 15:36

Հռոմի ստատուտը վավերացնելու մասին որոշումը «այն չէ, ինչը մենք ողջունում ենք»: Նման հայտարարություն է արել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հայաստանը հիանալի կերպով գիտի, որ մենք [Հռոմի ստատուտի] անդամ չենք, և Հայաստանի հիանալի կերպով գիտի գլխի մեջ միանգամայն դժվար տեղավորվող որոշումը, որն ընդունվել է այդ ստատուտի հիման վրա»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար չի անդրադառնա Մոսկվայի ու Երևանի հարաբերությունների վրա:

«Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մենք, իհարկե, հույս ունենք, որ նման որոշումը բացասաբար չի անդրադառնա մեր երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ այստեղ խոսքը հենց ստատուտի մասին է, որը մենք չենք ընդունում, մենք դրա անդամ չենք: Բայց այդ որոշումները (նկատի ունի՝ որոնք ընդունվում են ստատուտի շրջանակում) մեզ համար չափազանց թշնամական են:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930