Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՀՀ դեսպանությունում հանդիպեց ՌԴ-ում ԵՄ դեսպան Ռոլան Գալարագի հետ։
Դեսպան Հարությունյանը գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Հատուկ ուշադրություն հրավիրվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված հերթական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վրա: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը։
Դեսպանը հետաքրքրվեց Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով Եվրոպական միության կողմից նախատեսվող քայլերի մասին։
Կարդացեք նաև
Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին Հայաստանի և Եվրոպական միության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն