Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը համարում է հակասահմանադրական և գտնում է, որ ներկա փուլում չի կարող քննարկման առարկա դառնալ (այն վավերացնելու հարցի ներառումը Ազգային ժողովի օրակարգ և քվեարկությունը անօրինական է):
Իսկ Սահմանադրության փոփոխություններով Հռոմի ստատուտին միանալու մեխանիզմի գործադրման դեպքում, այն կարող է իրականացվել բացառապես վերը նշված բազմաթիվ ռիսկերը լիարժեքորեն բացահայտելու, դրանց բացասական հետևանքները Հայաստանի և Արցախի համար չեզոքացնելու կամ առնվազը նվազագույնի հասցնելու դեպքում միայն:
«Հայաստան» դաշինք
Կարդացեք նաև