Արցախում մեր աչքի առաջ էթնիկ զտումներ են ծավալվում. հայերը լքում են իրենց տունը, որն ավելի քան 2000 տարեկան է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը.
«Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունն ազդակ է Հայաստանի բնակիչներին՝ հաջորդը դուք եք:
Ռուբեն Վարդանյանը և բոլոր անարդարացիորեն ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն:
Բայդենի վարչակազմը պետք է հրապարակայնորեն ասի Ադրբեջանին՝ վերջ տվեք հիմա, այլապես պատժամիջոցների կենթարկվեք:
Կարդացեք նաև
Անցյալ շաբաթ պատգամավոր Քրիս Սմիթը և ես Արցախում ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ բանաձեւ ներկայացրինք։
21-րդ դարն է. ԱՄՆ-ն չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա», – գրել է ամերիկացի կոնգրեսականը: