Մինչև Հակարիի կամրջի անցակետը՝ Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալություններ են տեղի ունենում, ինչը չափազանց անհանգստացնող փաստ է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն` կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում` միջազգային ատյաններում և սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, մինչև հասցեագրված չլինի պատշաճ ձևով»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախից Հայաստան գալու ճանապարհին, ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և տեղափոխել Բաքու: Նրան ահաբեկչությունը ֆինանսավորելու մեղադրանք է առաջադրվել և Ադրբեջանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային