Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը ուղերձ է հղել՝ ի աջակցություն արցախցիների:
«Թուրքիան ու Ադրբեջանը սարսափելի վայրագություններ են կատարում հայերի նկատմամբ՝ սով, բռնի տեղահանում, սպանություն, առաջին անհրաժեշտության պարագաներից հասանելիությունից զրկում: Դրանք այն հայերն են, որոնք սերունդներով ապրել են այդ հողում»,- ասում է Գիբսոնը:
Նա նկատում է, որ պատմությունը ողբերգական կերպով կրկնվում է: «Չէ՞ որ մենք էլ ժամանակակից ցեղասպանության ականատեսներն ենք: Հայ ժողովուրդը, որը դարերով տառապանքներ է կրել իր հավատքի պատճառով, կրկին բախվել է էթնիկ զտման կոշտ արշավի»,- ասում է Գիբսոնը:
Նա կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել հայերին օգնություն տրամադրելու համար: «Անհրաժեշտ է ստեղծել հումանիտար միջանցք՝ նրանց անվտանգ տեղափոխման համար: Դեռևս տառապանքների միջով անցնող հայ ժողովրդին ես ասում եմ՝ մի վհատվեք, Աստված ձեզ հետ է»,- ասում է Գիբսոնը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ