Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավ լուրն այն է, որ այս պահին աշխատաշուկան բավականին ակտիվ է, գործադիրը պետք է աջակցի, որ բռնի տեղահանվածներն աշխատանք գտնեն. Փաշինյան

Սեպտեմբեր 28,2023 12:38

Լավ լուրն այն է, որ այս պահին աշխատաշուկան բավականին ակտիվ է, գործադիրը պետք է աջակցի նաև մասնագետներին իրենց ոլորտներում աշխատանք գտնել, ովքեր որոշակի ոլորտին կապվածություն չունեն, ապա այլ արժանապատիվ աշխատանքով ապահովվեն։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ուրախությամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այս պահին Արցախից 66 500 բռնի տեղահանվածների կացարաններով ապահովելու կառավարության գործողություններին, նա նշեց, որ բոլորին կացարան առաջարկվում է, սակայն ոմանք նշում են, որ ունեն կացարանի հասցեներ։

«Մենք չենք կարող որևէ մեկին պարտադրել որևէ տեղում գտնվել, պարզապես որոշակի քաղաքականություն ենք վարում և փորձում ենք նաև որոշակի տրամաբանությամբ մեր եղբայրներին և քույրերին առաջարկել կեցավայրեր»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, օրինակ, թոշակառուները կվճարվեն ՀՀ թոշակային համակարգին համապատասխան։ Բացի օթևանի տրամադրման ծրագրից՝ կառավարությունը դիտարկում է նաև սննդի քարտերի թողարկման հարցը։

«Մեր տրամադրած օթևաններում կտեսնենք, թե էլ ինչ լրացուցիչ անհրաժեշտություններ և կարիքներ կան և հաջորդ փուլում կփորձենք հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների շահառու քաղաքացիներին ներառել ՀՀ սոցիալական ծառայությունների ցանկում»,– ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարը Դավիթ Հակոբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930