Ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության, ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանը «պատասխանատվության է ենթարկվել ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման, պետական սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչություններ կատարած լինելու և ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու մեղադրանքով»։
Անդրադառնալով այդ փաստին, որ Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանին առաջադրվել է մեղադրանք «ահաբեկչության» և «անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու և ղեկավարելու» համար՝ թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Դեռ պատերազմի ավարտից հետո եմ ասել, ևս մեկ անգամ արժե կրկնել։
Այն բանից հետո, երբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը թղթով ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ հետապնդվելու են՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ» գործած հանցանքների (այսինքն բանակում ծառայելու) համար։
Այլ բառերով՝ Ադրբեջանը քրեական հետապնդում է սկսելու ցանկացած հայի նկատմամբ, ով երբևէ որևէ կապ է ունեցել Արցախի հետ` սովորական ժամկետային զինծառայողից մինչև նախագահ:
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդանյանի, Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունները հենց այդ շարքից են»։