«Հրապարակի» հարցերին պատասխանում է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
– Սամվել Բաբայանը ժպիտը դեմքին Հանրային հեռուստաընկերության եթերից մեղավորներ էր փնտրում, «բացահայտումներ» անում, Նիկոլ Փաշինյանի որոշ պնդումներն էր հաստատում: Ինչպե՞ս ստացվեց, որ նա կարողացավ առաջիններից մեկը լքել խորտակվող նավը, իսկ նույն՝ Ռուբեն Վարդանյանը հայտնվեց ազերիների թիրախում:
– Ես իրավունք ունեմ լեգիտիմ կասկածներ ունենալու Սամվել Բաբայանի մասին: Նա երեկ Հ1-ի եթերում ասաց, որ առանց Արայիկ Հարությունյանի իմացության եւ գիտության ինքն աշխատել է Ադրբեջանի հետ, կարծիքներ, տեսակետներ փոխանցելով նրանց հետ: Ինչպե՞ս է Սամվել Բաբայանը «սպարծիվկով» անցել անցակետը, գուցե ադրբեջանական կողմի հետ նախապես համաձայնությա՞ն է եկել: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ տարեց Վագիֆ Խաչատրյանը, ով գալիս էր Երեւան՝ սրտի բարդ վիրահատության, նույն՝ Սամվել Բաբայանի վարորդը լինելու կասկածանքով առեւանգվել է ադրբեջանցիների կողմից, իսկ շեֆը` Բաբայան Սամվելը, անցնում է Հակարիի կամուրջը, այն դեպքում, երբ բոլորովին վերջերս ասում էր` ես լինելու եմ վերջին մարդը, ով դուրս կգա Արցախից: Մեր պրոբլեմը շատ վաղուց Նիկոլը չէ, մեր պրոբլեմը նիկոլականությունն է, այդ աղանդը, որը բոլոր աղանդներից ամենավտանգավորն է այսօր: Տեսեք, թե դրանք ովքեր են, ինչպես են հայ մարդու կալանավորումով ուրախանում, ասում են՝ տարեք, մորթեք, սպանեք: Այդ կոչեր անողները հայեր են. կանայք` մայրեր, ովքեր ունեն երեխաներ, ընտանիք: Մեծ ողբերգություն է այդ ամենը տեսնելը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: