Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի դեպքում մենք գործ ունենք արտակարգ հանձնման հետ, ինչն անթույլատրելի է. Սիրանուշ Սահակյան «168 ժամ»

Սեպտեմբեր 28,2023 10:38

Ռուբեն Վարդանյանի դեպքում մենք գործ ունենք արտակարգ հանձնման հետ, ինչն անթույլատրելի է: Ապօրինի գործողություններով անձը հարկադրաբար բերվում է ադրբեջանական տարածքային իրավազորության ներքո, ու գործողություններ են իրականացվում այդ անձին ազատությունից զրկելու ուղղությամբ: 168.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Բերձորի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առևանգման դեպքին:

«Միջազգային իրավունքի տեսանկյունից նրանք ադրբեջանական կողմից անազատության մեջ պահվող անձինք են: Բայց կարգավիճակային տեսանկյունից, ներպետական քրեաիրավական ընթացակարգերի մաս կազմելու դեպքում, նրանք կարող են համարվել անազատության մեջ գտնվող մեղադրյալներ: Ադրբեջանական տեսակետից նրանք «հանցագործներ» են, և այստեղ գործ ունեն կլասիկ առումով «հանցագործների» ձերբակալման կամ հանձնման գործիքների հետ: Իսկ մարդու իրավունքների տեսանկյունից, մենք ունենք անձինք, որոնք արարքներ չեն կատարել, սակայն պատժվում են բարեգործական և այլ նմանատիպ գործունեության համար»,- ասաց նա:

«Ակնհայտ էր, որ իր բազմամյա ու նշանակալի գործունեության արդյունքում Ռուբեն Վարդանյանն արժանացել էր Ադրբեջանի ուշադրությանը: Այստեղ կարող եմ նաև հակադրություն անել, որ բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ադրբեջանական քաղաքականություն են վարել, ըստ էության, դավաճանելով սեփական հայրենիքին ու ազգին՝ ամբողջությամբ գտնվում են ադրբեջանական հովանավորության ներքո: Նրանք պատժի ու սպառնալիքների չեն ենթարկվում՝ անկախ նրանից, թե իրենց կյանքի ողջ ընթացքում ինչպիսի հանցագործություններ են կատարել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

«Այս համատեքստում, արդյունավետ ճանապարհ եմ համարում միջազգային մեխանիզմները, ու առաջնահերթորեն պետք է գործընթացներ նախաձեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս պահին այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասաց նա:

Նազելի ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930