«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Հայաստանի կառավարության ենթակայության տակ գտնվող 12 նախարարությունների գնումները եւ կնքած պայմանագրերը՝ հասկանալու համար, թե որքան է կազմել խմելու ջրի ծախսը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում։
Արդարադատության նախարարությունը խմելու ջրի մատակարարման ծառայությունների համար նշված ժամանակահատվածում ծախսել է 1 մլն 560 հազար դրամ։
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, կոնյակներից, չրերից, շոկոլադե չրերից բացի, զարմանալիորեն նաեւ խմելու ջուր է օգտագործում։ Այս տարվա ընթացքում նրանք 1151 հազար դրամ խմելու ջրի մատակարարման ծախսեր են կատարել։
Ֆինանսների նախարարությունը թերեւս հայտնվել է 2-րդ տեղում խմելու ջրի օգտագործմամբ. նրանց գնումները կազմել են 489 հազար 600 դրամ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։