«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 26-ին ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն չի ներկայացրել դատարան նրա կալանքը երկարացնելու վերաբերյալ, սեպտեմբերի 26-ին նրա կալանքի ժամկետը լրացել է, ու նա ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ նրան կալանավորել էին ՊՆ հողատարածքների ապօրինի վաճառքի գործով: Ըստ էության, պարզ է, թե որն է Վաչագան Ղազարյանի ազատության գինը: Այս տարվա օգոստոսի 31-ին դատախազությունը հայտնեց, որ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։