ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հնչեցրած պնդմանը, թե մարդիկ ազատորեն են լքում ԼՂ-ն: Նա գրել է.
«Deutsche Welle-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնականը պնդում է, թե մարդիկ Լեռնային Ղարաբաղը լքում են ազատորեն: Ես ցանկանում եմ հասկանալ` արդյոք կա աշխարհում մեկը, ով հավատում է Ադրբեջանի այս հերթական կեղծ խոսույթին:
1.Մարդիկ հեռանում են, որովհետև նրանց վրա հարձակվում են ադրբեջանցի զինվորականները։
2.Մարդիկ հեռանում են, որովհետև իրենց քաղաքներն ու գյուղերն օկուպացված են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից:
Կարդացեք նաև
3.Մարդիկ հեռանում են, որովհետև ո’չ միջազգային հանրությունը, ո’չ Ադրբեջանը չեն երաշխավորում նրանց իրավունքներն ու անվտանգությունը:
4.Մարդիկ հեռանում են, որովհետև 10 ամիս շարունակ Ադրբեջանը 120 000 մարդու, ներառյալ 30 000 երեխայի, պահում էր շրջափակման մեջ և սովամահ անում` իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում:
5.Մարդիկ հեռանում են, որովհետև որևէ մեկը չի պատժվել 2016-2020 թթ. Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների համար, և երաշխիք չկա, որ մարդկանց գլխատողներն ազատորեն չեն շրջի այս տարածքներով` նոր զոհերի գլխատելու համար:
Հուսով եմ` հիմա առավել քան հասկանալի է, թե ինչու են մարդիկ հեռանում»:
In an interview to @dwnews Deutsche Welle (DW), the assistant of the President of Azerbaijan claims that people are leaving Nagorno-Karabakh "in a free manner". I want to understand, is there anyone in the world who believes this yet another fake narrative of Azerbaijan?
— Edmon Marukyan (@edmarukyan) September 27, 2023
1.… pic.twitter.com/LvoN7Nqwzb