Հայրենազրկում, մեծ գաղթ. ո՞ւր է գլորվում հայոց պատմության անիվը՝ հարցի պատասխանը արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը ցավով է հնչեցնում. «Դեպի անդունդն է գլորվում ու շարունակում է գլորվել, քանի պատուհաս իշխանություն է մեր գլխին»:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի օրերին համոզում էր, թե «Հայաստանի քաղաքացին այլևս Դեր Զորի ճամփորդը չէ», սակայն այսօր 120 հազար արցախցիներ դարձել են գաղթական, Լևոն Ջավախյանն արձագանքեց.
«Ես չգիտեմ՝ մենք Դեր Զորի ճամփո՞րդն ենք, թե՞…, բայց ես մի բան հաստատ գիտեմ՝ ինքը դժոխքի ճամփորդն է: Ինքը եկավ իշխանության, երբ ամեն ինչ կար՝ և՛ ապահովություն, և՛ երկիր ու խաղաղ կյանք, հայտարարեց՝ սկսում եմ իմ զրո կետից, ու զրոյացրեց մեր ամեն ինչը՝ նույնիսկ մեր հույսն ու հավատը:
Այս ամեն ինչը նախ և առաջ իր ու իր իշխանության վրա է դրված, իսկ ինքը նախ ասում էր՝ մեղավորը նախկիններն են, հետո՝ ռուսներն են, բոլորը մեղավոր են՝ աշխարհն էլ մեղավոր է, բայց ինքը մեղավոր չի:
Կարդացեք նաև
Իսկ ամենամեծ դժբախտությունն այն է, որ այս պահին անգամ իրեն հավատացողներ կան. Պատկերացնո՞ւմ ես, այ մարդ. էլ ի՞նչ անի, որ զգաք՝ դժոխային փոս է փորում իր ազգի համար, հայոց գերեզմանն է դնում»:
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում