Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետականաշինություն»՝ ազգի դեգրադացիայի պայմաններո՞ւմ

Սեպտեմբեր 28,2023 10:00

Ճիշտն ասած, 30 տարի առաջ, երբ Հայաստանը կենաց-մահու կռիվ էր տալիս Արցախյան առաջին պատերազմում, իմ մտքով չէր անցնում, որ կգա մի օր, երբ մեր երկրում մարդիկ կսկսեն հրճվել Արցախի հայաթափմամբ եւ որեւէ հայի՝ ադրբեջանցիների կողմից ձերբակալությամբ: Գուցե այն ժամանակ էլ կային ինչ-որ մարգինալ խմբեր, կարծում էին, որ Արցախի կորուստը, տասնյակ հազարավոր հայերի փախստական դառնալը, Ստեփանակերտում ադրբեջանական դրոշի ծածանումն ամրապնդելու է մեր պետականությունը: Սակայն այդ, ենթադրաբար, լուսանցքային խմբերը զգուշանում էին իրենց տեսակետն արտահայտել: Այժմ դա դարձել է գրեթե պաշտոնական, կամ, համենայնդեպս, պաշտոնական շրջանակների կողմից խրախուսվող տեսակետ. ամեն ինչում մեղավոր են «ալբանացի-ղարաբաղցիները», եւ հիմա, քանի որ նրանց հարցն արանքից դուրս եկավ, մենք, վերջապես, կկարողանանք անկախ, ինքնիշխան պետություն կառուցել:

Մարդկանց ինչ-որ խմբին (ոչ թե կոնկրետ անձանց, այլ որոշակի ընդհանուր հատկանիշ ունեցող հանրությանը) «մեղավոր նշանակելը», խոչընդոտ համարելը եզակի պրակտիկա չէ մարդկության պատմության մեջ: «Վերջնակապես լուծենք հրեաների խնդիրը, եւ հազարամյա Ռեյխ կկառուցենք», «Ոչնչացնենք բոլոր կապիտալիստներին, եւ դրանից հետո մարդկությանը պայծառ ապագա է սպասում»՝ ծանոթ պատումներ են, այդպես չէ՞: Պատկերացումն այն մասին, որ Արցախը կամ արցախցիները հայոց պետականության խոչընդոտ են՝ նույն շարքից են:

Մինչդեռ, կարծում եմ, բոլորի համար է պարզ, որ հիմա, Արցախի կորստով, մեր պետականությունը շատ ավելի ծանր վիճակում է: Ես ունեմ մի պարզ բանաձեւ, որի վրա միայն, կարծում եմ, կարելի է կառուցել հայկական պետականությունը: Աշխարհի ցանկացած անկյունում ծնված կամ ապրող մարդ, որն իրեն նույնականացնում է մեր ազգի հետ, հայ է: Հայաստանի Առաջին հանրապետության, Խորհրդային Հայաստանի, Հայաստանի ներկայիս հանրապետության, ԼՂԻՄ եւ ԼՂՀ բոլոր ղեկավարները հայեր են: Դաշնակցականները, հանրապետականները, ՔՊ-ականները, ՀԱԿ-ականները, մնացած կուսակցությունների անդամները՝ բոլորը հայ են: Այդ մարդիկ կարող են մեզ դուր չգալ, նրանք հաստատ բազմաթիվ մեղքեր են գործել, գուցե հանցագործություններ են կատարել, բայց վերաբերմունքը ցանկացած հայի նկատմամբ պետք է լինի ներառական, ոչ թե պառակտողական:

Վերջում մի նկատառում: Ես դեմ եմ, երբ վերը նկարագրված յուրահատուկ «տեղայնական ռասիզմը» անվանում են «նիկոլականություն»: Ազգային դեգրադացիայի հեղինակը Փաշինյանը չէ: Պարզապես ներկայիս վարչապետը, իսկ նախկինում՝ ընդդիմության ներկայացուցիչը, կարողացել է եւ կարողանում է ճարպկորեն օգտագործել շրիշակի մակարդակի կենցաղային մտածելակերպը՝ իր նպատակներին հասնելու համար:

Տեսականորեն իշխանական այդ քարոզչության մեջ «ղարաբաղցի-աղվանցիների» փոխարեն կարող են լինել ակնոցավորները, հնդիկները, այլմոլորակայինները: Կամ անգամ՝ «մոնղոլ-թաթարները»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Պարոն Աբրահամյան։
    Հենց նիկոլիստներն են հեղինակները, նիկոլական մտածթլակերպ ունեցողները, ղարաբաղցի տականքներ ասողները։
    Շրիշակի մակարդակ ունեցողը միշտ ուրախ վազելու են նման լոզունգների հետևից, համաձայն եմ։ Բայց լափողների,թալանչիների, մերժիրների հեղինահներն ու օգտագործողնեևն դա լավ գիտակցում են, ուրեմն չարիքը հենց դրանք են։ 2008 և 2018թվերին այդ մաենն օգտագործողներն ուողջունողներն ՀՀ և ԱՀ գերեզմանափորն են

  2. Aha says:

    ”Let’s liberate our capital from the Karabakhtsi pricks” – March 1, 2008, Nikol Pashinyan playing on the inner rivalries of the Armenian people, amplifying them for narrow political aims. Not t mention his calls to protesters to take rocks and sticks to hit the policemen. the Armenian people (including the highly intelligent and educated) saw this and liked it, and they turned Nikol into a national hero.

    This is very clearly a page taken from Tumanyan’s Kaj Nazar.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930