Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը համաձայն է Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն. ԱՄՆ պետքարտուղարություն

Սեպտեմբեր 27,2023 23:59

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերն այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությունը, ի դեմս USAID ղեկավար Սամանթա Փաուերի ու պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի, այցելել է Բաքու:

«USAID ադմինիստրատոր Սամանթա Փաուերը և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն այսօր Ադրբեջանում են, որտեղ նրանք շեշտել են այն նույն կետերը, որոնք ընդգծել է պետքարտուղարը երեկ նախագահ Ալիևի հետ իր հեռախոսազրույցում: Ես կրկնեմ դրանք այս ամբիոնից: Առաջին, մենք ցանկանում ենք տեսնել հրադադարի պահպանում: Երկրորդ, մենք ցանկանում ենք տեսնել մարդասիրական կարիքների ապահովում: Դա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը և ապահովել, որ մարդասիրական բեռները կարող լինեն մուտք գործել: Դա նաև նշանակում է միջազգային դիտորդական առաքելություն՝ վստահ լինելու համար, որ մարդասիրական կարիքների ապահովվում են: Ես կնշեմ, որ մենք ողջունել ենք Ադրբեջանի կառավարության արտահայտած մեկնաբանությունները այդ առիթով։ Քիչ առաջ նախքան այստեղ գալը, նրանք ողջունեցին նման միջազգային դիտորդական առաքելությունը։ Դա մի բան է, որ պետքարտուղարն ուղիղ պնդել է նախագահի հետ զրույցում, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնել է դրան: Մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ առաջիկա օրերին՝ հստակեցնելու, թե ինչպիսին է լինելու այդ առաքելությունը: Բացի այդ, ի վերջո, մենք ուզում ենք տեսնել վերադարձ բանակցությունների սեղան, որտեղ նրանք կարող են ի վերջո հասնել արժանապատիվ, տեւական խաղաղության»,- ասել է Միլերը:

Նա հիշեցրեց, որ Վաշինգտոնը մեծ ջանքեր է գործադրել կողմերի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն կողմերը իրենք պետք է գտնեն կարգավորման բանաձևը:

«Պետքարտուղարը ուղիղ զրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ, մեր մի շարք պաշտոնյաներ այցելել են տարածաշրջան ոչ միայն վերջին շաբաթվա ընթացքում կամ 10 օրվա ընթացքում, երբ սկսվեցին ռազմական գործողություններ, այլ ամիսներ առաջ։ Մենք ամեն ինչ արել ենք դիվանագիտական լուծում գտնելու համար, բայց, ի վերջո, չպետք է մոռանալ, որ այստեղ առկա են երկու կողմեր, որոնք ուղղակի ունեն տարաձայնություններ: Մենք կարող ենք անել ամեն ինչ՝ նրանց մոտեցնելու համար, բայց, ի վերջո, նրանք պետք է համաձայնվեն խոսեն միմյանց հետ և ի վերջո, հանգեն ինչ-որ կարգավորման: Դա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել՝ շարունակել խաղալ մեր դերը՝ այս գործընթացին աջակցելու համար»,- նշել է Միլերը:

Նա պատասխանել է նաև վերջին շրջանում Ռուսաստանի ունեցած դերի մասին՝ շեշտելով.

«Իհարկե, չեմ կարծում, որ Ռուսաստանն այստեղ արդյունավետ դեր է խաղացել անցած շաբաթվա ընթացքում։ Եղել են պահերր, երբ մենք ականատես ենք եղել, որ նրանք նպաստել են բանակցություններին, և մենք ողջունել ենք դա, բայց, անշուշտ, վերջին շաբաթվա ընթացքում նրանց դերն արդյունավետ չի եղել այս իրավիճակում»,- ասել է նա:

Միլերը նաև պատասխանել է Լաչինի միջանցքը հատելուց Ադրբեջանի կողմից գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին հարցին՝ նշելով. «Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին: Ուշադիր հետևում ենք իրավիճակին: Այսօր այլ մեկնաբանություն չունեմ»,- նկատել է պետքարտուղարության խոսնակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. գօհար says:

    Հիշենք նրա այցից հետո ․ Լիբիան, Եմենը , Սիրիան
    Wikipedia :
    Power’s advocacy of humanitarian intervention has been criticized for being tendentious and militaristic, for answering a “problem from Hell” with a “solution from Hell.”Furthermore, her advocacy of deploying the United States armed forces to combat human rights abuses has been criticized as running contrary to the idea that the main purpose of the military is for national defense. It has been argued that Power’s humanitarian idealism faded after she entered the State Department and began associating, both professionally and personally, with hardline realists like Henry Kissinger.

    Power has also been criticized for her openness to military interventions in Libya, Syria and Yemen on perceived humanitarian grounds, but which critics say led to loss of lives and furthered extremism. Michigan State Professor Shireen Al-Adeimi has said, “These interventions, however, were anything but humanitarian: They led to a sharp increase in the loss of human lives, exacerbated a refugee crisis, enabled extremist groups, and caused an overall exacerbation of already-tenuous civil conflicts”.Yet, in her 2019 memoir, The Education of an Idealist, Power downplays her role in the bloodshed that followed in Libya, although she still laments Obama’s inaction earlier in the Syrian Civil War.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930