«Մի քանի օր առաջ ադրբեջանցի երկու զինծառայող կրակել են 13-րդ դարում կառուցված Լեռնային Ղարաբաղի Չարեքթարի վանական համալիրի ուղղությամբ: Վանքի ուղղությամբ կրակ են բացել նաև զրահափոխադրիչից՝ վնասելով մշակութային կոթողը և անարգելով հայկական մշակութային ժառանգությունը։
Ադրբեջանական հերթական հանցավոր վարքագծի դրսևորման առնչությամբ գրություն եմ ուղարկել ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարին՝ խաղաղապահների կողմից իրենց պարտավորությունների պատշաճ կատարման պահանջով»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյան