Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է.
«Ռուբեն Վարդանյանի ձերբակալում-գերեվարումը ցուցիչ է։ Ադրբեջանում բոլոր հայերն են լինելու թիրախավորված։ Այդ երկրում անգամ ադրբեջանցիները պաշտպանված չեն, էլ ուր մնաց, որ պաշտպանված լինեն հայերը։
Հիշենք, թե ինչ չարությամբ էր Ալիեւը հալածում նրանց, ովքեր ընդդիմանում էին իրեն։ Նրա բոլոր քննադատներն ու քաղաքական հակառակորդները, եթե երկրից հեռանալ չեն կարողացել, ապա բանտերում են։
Էլ ավելի մեծ չարությամբ ու ատելությամբ նա հալածելու է հայերին։
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են նաեւ Ադրբեջանում գերության մեջ գտնվող մյուս հայերը։ Նրանց բոլորի ազատ արձակումը Հայաստանի Հանրապետության առաջին գործերից մեկը պետք է լինի»։