Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ, ԼՂ-ում մարդու իրավունքների խախտման համար»-Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին

Սեպտեմբեր 27,2023 23:00

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 90 անդամներ դիմում են ներկայացրել ԱՄՆ Պետդեպարտամենտին և Ֆինանսների նախաևարությանը պահանջելով՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աղետի պատճառով:

«Մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը և ֆինանսների նախարարությանը անհապաղ գործադրել հայեցողական լիազորություն՝ պատժամիջոցներ կիրառելու Գլոբալ Մագնիտսկու մարդու իրավունքների հաշվետվողականության ակտին համապատասխան (Global Magnitsky Act, Title XII, P.L. 114-328-ի վերնագիր XII, ենթավերնագիր F; 22 U.S.C. §10101 և seq.), Ադրբեջանի կառավարության նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումների և դաժան շրջափակման հետ։ Այս գործողությունները ներկայացնում են մարդու իրավունքների կոպիտ խախտում և բռնի հակամարտությունների իրականացում, որոնք երկուսն էլ ուղղակի խախտում են ամերիկյան արժեքները և շահերը: Մարդու իրավունքների այս խախտումների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն Միացյալ Նահանգների կողմից։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ երթուղին՝ շուրջ 120,000 հայերի զրկելով տեղաշարժվելու և սննդի, դեղորայքի, հիգիենայի և այլ անհրաժեշտ ապրանքներից։ Շրջափակման հետևանքները հատկապես սուր են ռիսկային խմբերի համար, ինչպիսիք են երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող մարդիկ և քրոնիկական առողջական խնդիրներ ունեցողները, որոնց հասանելիությունը առողջապահական ծառայություններին խիստ սահմանափակված է կամ խաթարված: Տեղի լրագրողները հայտնել են վիժումների և վաղաժամ ծննդաբերությունների աճի մասին՝ հղի կանանց պատշաճ սնուցման և նախածննդյան խնամքի բացակայության պատճառով: Ադրբեջանը նաև խաթարել է տարածաշրջանի գազամատակարարումը և էլեկտրաէներգիան՝ ազդելով բժշկական և կրթական հաստատությունների գործունեության վրա և նվազեցրել ջերմացման հնարավորությունը ձմռան մոտենալուն զուգահեռ:

Ավելի քան ինը ամիս Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը սովի մատնելու փորձից հետո ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ին լայնածավալ հարձակում սկսեց տարածաշրջանի վրա, որի արդյունքում սեպտեմբերի 20-ին հրադադար հաստատվեց և տեղական իշխանությունները կապիտուլյացիայի ենթարկվեցին: հարձակումը սրել է հումանիտար ճգնաժամի վատթարացման վերաբերյալ մտահոգությունները, և Ադրբեջանի կառավարության հայտարարությունները «վերաինտեգրման» մասին բարձրացնում են էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության ուրվականը: Բացի այդ, բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 125 խաղաղ բնակիչ վիրավորվել է մոտ 300 մարդ, քանի որ հազարավոր էթնիկ հայեր փախել են Լեռնային Ղարաբաղից՝ վախենալով ադրբեջանական ուժերի բռնությունից: Այս սարսափելի միջադեպը ողբերգականորեն ընդգծում է մարդասիրական օգնության և հասանելիության հրատապ անհրաժեշտությունը:

Ամերիկան համաշխարհային առաջատար է մարդու միջազգային իրավունքների հարցում և պետք է շարունակի ծառայել որպես տարածաշրջանում խաղաղության միջնորդ և աջակից: Որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի Լեռնային Ղարաբաղի շրջափակման և հարձակման իր գործողությունների համար, մենք հարգանքով խնդրում ենք, որ ձեր գերատեսչությունները գործադրեն Գլոբալ Մագնիտսկու ակտի համաձայն գործող լիազորությունները՝ նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառելու Ալիևի կառավարության այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են կամ մասնակցում են մարդու իրավունքների խախտմանը Լեռնային Ղարաբաղում»- ասված է նամակում:

Հիշեցնենք, նաև որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը երեկ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կրկին ընդգծել է, որ ռազմական գործողությունների վերսկսումն անընդունելի է:

Ըստ խոսնակի՝ Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում հիշեցրել է Ալիևի խոսքերը, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի: Բացի այդ, նախագահ Ալիևը իր համաձայնությունն է տվել ընդունել միջազգային դիտորդական առաքելությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930