Այսօր Սպիտակ համայնքում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, ուժային կառույցների ներկայացուցիչների, համայնքապետարանի և ենթակա ՀՈԱԿ-ների աշխատակազմերի, ավագանու անդամների, դպրոցականների, բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ սգո երթ էր կազմակերպվել Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու բակից դեպի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիր:
Նրանք նախ ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին, ապա քայլերթով շարժվեցին պանթեոն, որտեղ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի ձեռամբ: Քայլերթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին:
Լոռու մարզպետարան