Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհապաղ ազատել Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական գերությունից»

Սեպտեմբեր 27,2023 20:02

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խոր մտահոգությամբ ահազանգում է, որ Հակարիի կամրջի ապօրինի անցակետում Իլհամ Ալիևի ցեղասպան վարչախումբը, ի խախտումն բռնազավթված Արցախից Հայաստան հումանիտար միջանցքի ապահովման իրենց հայտարարությունների,  առևանգել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին, որն անմիջապես ձերբակալվել և տեղափոխվել է Բաքու։

Արցախի վերջնական հայաթափման, էթնիկ զտումների դեռևս անպատիժ ադրբեջանական քաղաքականության հետևանքով տեղի ունեցած հերթական ապօրինությունը պետք է խստորեն դատապարտվի և կանխվի, հակառակ դեպքում՝ Արցախի ներկա և նախկին բոլոր պաշտոնյաներին սպառնում է նման վտանգ։ Ռուս խաղաղապահները պետք է կատարեն իրենց վերապահված առաքելությունը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջում է ՀՀ իշխանություններից և միջազգային պատկան կառույցներից անհապաղ գործուն ջանքեր ներդնել Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական գերությունից ազատելու համար։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել