Արցախից տեղահանված մեր հայրենակիցները՝ մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կարող են բաժանորդագրվել նրանց համար նախատեսված Վիվա-ՄՏՍ-ի հատուկ սակագնային պլանին 6 ամսով և յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն և 800 րոպե խոսելաժամանակ (ցանցի ներսում, դեպի ՀՀ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստանի ցանցեր զանգահարելու համար):
Ի դեպ, այս սակագնային պլանով TikTok, Instagram, Facebook, Spotify, ClubHouse, Viber, WhatsApp, Telegram, Messenger, X, Zoom, Skype, Zangi, Snapchat, IMUSIC և Иви հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ-փաթեթը չի սպառվում:
800 րոպե փաթեթը սպառելուց հետո բաժանորդներին հասանելի է 10 000 ներցանցային րոպե տրամադրող փաթեթ:
Սակագնային պլանին բաժանորդագրվելու և փաթեթներն ակտիվացնելու համար անհրաժեշտ է 070-ի կողմից տրված անձնագրով այցելել Վիվա-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն:
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր անձնագրով կտրամադրվի մեկ SIM-քարտ:
«Հեռահաղորդակցության ծառայությունն այն նվազագույնն է, որի հասանելիություն պետք է ունենան Արցախից տեղահանված մեր հայրենակիցները: Փաթեթում ներառված են թե՛ ինտերնետի, և թե՛ ձայնային կապի ծառայություններ: Մեր սպասարկման կենտրոններն աշխատում են արտակարգ ռեժիմով և տարբեր տեղանքներում տեղակայել ենք սպասարկման նաև շարժական կենտրոններ, որպեսզի ծայրահեղ իրավիճակում հայտնված մարդկանց ապահովենք հուսալի կապով», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին՝ ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am