Ուժն է ծնում իրավունք կարգախոսով Ադրբեջանն անցել է իր պատկերացրած իրավունքների իրացումը։ Ռուբեն Վարդանյանը դրա վառ օրինակն է։ Վերջինիս հարազատների կամ այլ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա պատրաստ եմ իմ փաստաբանական թիմով ստանձնել Ռ.Վարդանյանի շահերի պաշտպանությունը և գնալ Բաքու։
Ինչպես արդարադատության շահը, այնպես էլ պետական շահը պահանջում է, որպեսզի Ռ.Վարդանյանի շահերի պաշտպանությունն արգելվի իրականացնելու Ադրբեջանի կողմից։ Բոլոր այն թերահավատները, ովքեր կարծում են, որ Ադրբեջանը կխոչընդոտի նման պաշտպանությունը, արձանագրում եմ, որ դրա իրավական մեխանիզմը կա։
Բոլոր շահագրգիռ անձիք, կուսակցություններ, միավորումներ, պետական լիազոր մարմիններ, այս հայտարարությունը խնդրում եմ փոխանցել Ռ. Վարդանյանի մերձավորներին կամ շահագրգիռ անձանց։
Ռ.Վարդանյանի առերևույթ հարուցվող մեղադրանքի ապացուցման դեպքում Ադրբեջանն իրավական հարթակում վերջնականապես լեգալացնելու է իր գործառույթները ռազմական, քաղաքական հարթակներում։
Կարդացեք նաև
Իրավամբ, ուժն է ծնում իրավունք։ Իրավական այդ ուժն առկա է գնալու, պաշտպանելու։
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն