Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը Ադրբեջանի համախոհն է և սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սադրանք է Փարիզի կողմից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Ֆանտազյոր: Ինչ կարող եմ ասել: Նման բան հորինելու համար շատ շատ հարուստ ֆանտազիա է պետք: Ընդհանրապես հասկանալի չէ՝ ինչի մասին է խոսքը,- ասել է Զախարվան: – Սա սադրիչ բառապաշար է, և Ֆրանսիայի ներկայացուցիչների գործողությունները, նրանց կողմնակալությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում, երբ հանդես են գալիս ոչ թե միջնորդի դիրքերից, որը նպատակ ունի վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում, այլ բացառապես սեփական քաղաքական շահերի օգտին»:
Նա հիշեցրել է Փարիզի քաղաքականությունն աֆրիկյան մայրցամաքում, որտեղ նրանք «հայտարարում են իրենց ծրագրերի մասին, խոստումներ տալիս», իսկ հետ ամենակարևոր պահին լքում երկրները՝ միայնակ թողնելով իրենց գործընկերներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ