Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը նոյեմբերի 9-ի նախօրեին էլի ապահով եկել էր Հայաստան ու հրաժարական տվել. «Ադրբեջանը ձերբակալում է հենց Փաշինյանին քննադատողներին»

Սեպտեմբեր 27,2023 16:48

Ադրբեջանցիները, ինչպես տեղեկացրել ենք, առեւանգել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին` Լաչինի միջանցքով անցնելիս, մինչդեռ երեկ Հանրային հեռուստատեսության եթերում Սամվել Բաբայանը պատմում էր, որ ինքը ժպիտը դեքին, «սպարտիվկայով» հանգիստ անցել է նույն սահմանը ու ապահով հասել Երեւան՝ Հանրայինի եթեր:

Արթուր Խաչատրյան

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Կասկած է հարուցում այն հանգամանքը, որ Ադրբեջանը ձերբակալում է հենց Նիկոլ Փաշինյանին քննադատողներին, ե՛ւ այն, որ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի նախօրեին Սամվել Բաբայանը հրաժարական է տալիս, գալիս է Հայաստան: Կասկած է հարուցում, որ Փաշինյանն ասում է՝ Արցախում պատերազմ սկսվեց, որովհետեւ ընտրվեց իշխանություն, որը ավելի արմատական, ավելի վճռական էր Արցախի հարցում եւ դրանով զուգահեռներ է տանում, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե հանկարծ Հայաստանում ավելի ինքնուրույն իշխանություններ գան: Դա բառացի նշանակում է՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանն այլեւս գոյություն չի ունենա, քանզի միայն ինքը կարող է ապահովել Հայաստանի վրա Ադրբեջանի չհարձակումը, այսինքն, կլինի իշխանություն, որը Ադրբեջանի քիմքին հաճո կլինի, կլինի մարիոնետային իշխանություն: Այդ ամեն ինչը հիմնավորված կասկածներ է առաջացնում, որոնց պատասխանը ամենայն հավանականությամբ բոլորս էլ գիտենք, հասկանում ենք»:

Սամվել Բաբայանը Հանրայինի եթերում հայտարարում էր, որ Արցախի ներկայիս նախագահ Սամվել Շահրամանյանը, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը եւ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, բոլորը Ռուսաստանի ФСБ-ի գործակալներ են. «Ռուսաստանի ФСБ -ն զանգում է Արայիկ Հարությունյանին, ասում է՝ իմ մյուս շպիոնները՝ նախկին նախագահները, ինձ զեկուցել են, որ դու շատ ես խաբում: Նրան փոխել են: Ամսի 9-ի գիշերը ինձ հրավիրում է պառլամենտ քաղաքական 4 ուժ եւ Դավիթ Իշխանյանը, ասում են՝ Բաքվից հրահանգ ենք ստացել՝ եթե դուք ընտրեք էսինչին նախագահ, մենք ուժ ենք կիրառելու: Իրանք հինգով հավաքված, ինձ ասում են՝ մենք վերցնում ենք մեր վրա՝ Արթուր Հարությունյան, պետնախարարը, Աշոտ Ղուլյան, Հակոբ Հակոբյան, չորրորդը՝ Արթուր Թովմասյանը: Ասում են՝ ձեզ էլ ասում ենք, որ հավաքներ չանեք: Հիմա հասել ենք այնտեղ, ուր հասել ենք, մեր ժողովուրդն արդեն փախստական է, չկա: 22 դեպուտատի հետ այս 4-5 հոգին, նաեւ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն, թող գան, դատարանում ցուցմունք տան: Էդ շայկան պիտի անհապաղ ձերբակալվի, թող բացատրեն ում գործակալներն են»:

Այս առնչությամբ Արթուր Խաչատրյանն ասաց. «Ուզում է ասի՝ Հայաստան գան՝ Հայաստանը կձերբակալի, Արցախում մնան՝ ադրբեջանցիները կձերբակալեն: Այս նիկոլական իշխանությունը, ՔՊ-ականներն ու առընթեր իշխանիկները՝ տարբեր կալիբրի, միգուցե լավ պատրաստություն են անցել՝ նաեւ գեբելսյան ոճի պրոպագանդայի առումով, բայց իրենց էությամբ Լավրենտի Բերիայից ոչնչով չեն տարբերվում: Բերիան էլ ում չէր սիրում՝ արտասահմանյան ինչ-որ երկրի գործակալ էր կոչում: Սրանք իրենց էությամբ Բերիա են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930