Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում Ադրբեջանին միջազգային հասանելիություն ապահովել Լեռնային Ղարաբաղ. Պետեր Ստանո

Սեպտեմբեր 27,2023 16:35

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Ադրբեջանն առայժմ մուտքի թույլտվություն չի տրամադրել միջազգային դիտորդներին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մոնիթորինգ իրականացնելու համար:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել միջազգային հասանելիություն Լեռնային Ղարաբաղ՝ անհրաժեշտ օգնություն տրամադրելու, ինչպես նաև անկախ մոնիթորինգ իրականացնելու համար, մասնավորապես այն բանի, թե ինչպես են վերաբերվում բնակչությանը… Առայժմ նման թույլտվություն չի տրամադրվել»,- ասել է Ստանոն Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ այժմ ԵՄ-ը նույնպես հանդես է Լեռնային Ղարաբաղի ուժերի համընդհանուր համաներման օգտին:

«Այժմ ԵՄ-ի՝ որպես ինստիտուտի և անդամ-երկրների համար կարևոր է ապահովել մարդասիրական հասանելիություն… Եվրահանձնաժողովն օգնություն է հատկացրել, ԵՄ պետությունները պատրաստ են դա անել անհատական կարգով»,- ասել է Ստանոն:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930