Սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականներ այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հուշակոթողին ու շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել հերոսների հիշատակին, մատուցվել է հոգեհանգստյան ու հիշատակի կարգ։